ՄամուլՔաղաքականություն

«Ես նման բաների ականատես չեմ եղել». ՀՀԿ-ականը` ընտրակաշառք բաժանելու մասին

«Ես նման բաների ականատես չեմ եղել». ՀՀԿ-ականը` ընտրակաշառք բաժանելու մասին

Armlur.am-ը գրում է․ Հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից անդրադառնալով այն տեղեկություններին, թե ԲՀԿ շուրջ տեղի ունեցողը քաղաքական գործընթացներ են, քանի որ նույն ՀՀԿ-ն եւս համապետական ընտրություններում ընտրակաշառք է բաժանել ասաց.

«Այո, պետք է մեր իրավապահների առաջ խնդիր դնել և էս գործի շրջանակներում պետք է խորանալ էնքան, մինչև ՀՀԿ-ինն էլ, բոլորինն էլ բացահայտեն: Ի վերջո պետք է արմանախիլ անել այդ բանը, կոռուպցիոն համակարգը` իրա ամենավերջին ղազագրով պետք է էս հողից արմատախիլ անենք: Եվ անելու ենք»:

Armlur.am-ը փորձել է զրուցել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վաղրամ Բաղդասարյանի հետ, պարզելու համար, արդյոք ՀՀԿ-ն մտավածություն ունի համապետական ընտրությունների ժամանակ ընտակաշառք բաժանելու հայտարարությունների հետ կապված:

Բաղդասարյանը նախ հայտարարեց, որ ինքն այժմ քննություն է անցկացնում իր ուսանողների հետ ու իրեն անհարմար է հարցերին պատասխանելը: Պնդմանը, թե Դուք մտավախություն ունեք այն հարցում, եթե իշխանությունները սկսկեն ուսումնասիրել, թե ընտրությունների ժամանակ ինչ կաշառք են բաժանել, ինչ կեղծիքներ իրականացրել հայտարարեց.

«Ազատ է իր գործողությունների մեջ, ինչ ուզում է թող անի: Ես նման բաների ականատես չեմ եղել, որեւէ բանի չեմ մասնակցել»,-եզրափակեց ՀՀԿ-ականը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում