Մամուլ

Դանակահարություն Երևանում․ Էրեբունու հինանդանոցի բժիշկների շնորհիվ 21-ամյա տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել

Դանակահարություն Երևանում․ Էրեբունու հինանդանոցի բժիշկների շնորհիվ 21-ամյա տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 16-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում, և նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ 21-ամյա Էդգար Ադամյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ռոստովյան փողոցից։ 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու շնորհիվ, պարզել են, որ Է․ Ադամյանին նշված վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ 22-ամյա Արթուր Ղազարյանը Ռոստովյան փողոցի 27 հասցեի շենքի մոտ, վիճաբանության ժամանակ։ 

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 166 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ենթադրյալ կասկածյալ Ա․ Ղազարյանին և հանցագործություան գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվեք էջում