Փակ փողոցներ կլինեն
Երևանում անցկացվելու է «Երևանի երաժշտական գիշեր» խորագրով համերգ և տոնավաճառ։
Միջոցառումը տեղի կունենա Ազնավուրի անվան հրապարակում և Աբովյան փողոցում։
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ միջոցառման անցկացման պատճառով սեպտեմբերի 12-ին՝ ժամը 04:00-ից մինչև 22:30-ը, Աբովյան փողոցի մի հատված փակ է լինելու երթևեկության համար։
Փակ է լինելու Աբովյան-Թումանյան փողոցների հատման հատվածից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների հատման հատվածը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ սեպտեմբերի 9-13-ը՝ ժամը 09:00-19:00-ն հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը:


