Ատում եմ «Սասնա ծռերին», բայց չեմ հավատում, որ իրենք են սպանել երեխուս. սպանված ոստիկանի մայր

Ատում եմ «Սասնա ծռերին», բայց չեմ հավատում, որ իրենք են սպանել երեխուս։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասեց զոհված ոստիկանի մայրը։

«Ես ատում եմ, որովհետև իրանք պատճառ դառան, որ իմ երեխուն սպանեն։ Իմ տղան արձակուրդի մեջ, իր համար, իր տանը վայելում էր իր արձակուրդը։ Իրենք պատճառը դարձան։

Ես «Սասնա Ծռերի» հետ ոչ մի հարաբերություն էլ չունեմ, պարզապես վստահ եմ, որ իմ տղուն իրանք չեն սպանել»։

Տիկինը նաև նշեց, որ շատ վիրավորված է, քանի որ իրեն թույլ չեն տալիս մանակցել իր որդու դատին։

«Ես 9 ամիս կրել եմ իմ մեջ, 30 տարի պահել, մեծացրել եմ, հիմա իրավունք չունե՞մ մասնակցեմ դատին։ Ի՞նչ արդարության մասին է խոսքը» ,- վրդովված ասեց ոստիկանի մայրը։