Աստծո 10 պատվիրանները

Աստծո 10 պատվիրանները

Տասը պատվիրանները օրենքներ են, որոնք Աստված տվել էր հին Իսրայել ազգին։ Այդ օրենքները նաև հայտնի են որպես Տասը խոսքեր, որոնք եբրայերեն ասերեթ հադդըվարիմ արտահայտության բառացի թարգմանությունն են։

Այս արտահայտությունը երեք անգամ հանդիպում է Հնգամատյանում (Թորա)՝ Աստվածաշնչի առաջին հինգ գրքերում (Ելք 34։28; 2 Օրենք 4։13; 10։4)։ Հունարենում դրա համարժեք դեկա (տասը) լոգուս (խոսքեր) արտահայտությունից ծագել է «Դեկալոգ», կամ՝ «Տասնաբանյա» տերմինը։

Աստված Տասը պատվիրանները գրել էր երկու քարե տախտակների վրա և Սինա լեռան վրա տվել իր մարգարե Մովսեսին (Ելք 24։12–18)։ Դրանք թվարկված են Ելք 20:1–17-ում և 2 Օրենք 5։6–21-ում։

Աստծո որդի

Աստծո 10 պատվիրանները

1. Ես եմ քո Տեր Աստված, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):

2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):

3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7):

4. Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8):

5. Պատվիր քո հորն ու մորը (Ելից. 20:12):

6. Մի սպանիր (Ելից. 20:13):

7. Մի շնանար (Ելից. 20:14):

8. Մի գողանար (Ելից. 20:15):

9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր (Ելից. 20:16):

10. Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17):