Աշխատանքից ազատված մաքսակետի տեսուչը նոր աշխատանքի առաջարկ է ստացել
Աշխատանքից ազատված մաքսակետի տեսուչը ՝ Հայկ Մարտիրոսյանը, նոր աշխատանքի առաջարկ է ստացել Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանի կողմից։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռեֆորմիստների կուսակցությունը անընդունելի է համարում «Նորագավիթ» մաքսակետում ապրիլի 9-ին ՀՀ քաղաքացի Հայկ Մարտիրոսյանի իրավունքների ոտնահարումը, ՀՀ քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը և կամայականորեն աշխատանքից զրկելը:
Կուսակցության ղեկավարությունը Հայկ Մարտիրոսյանին հրավիրում է աշխատանքի Ռեֆորմիստների կուսակցության գրասենյակում:
Մեր կուսակցության անդամների կողմից վճարվող անդամավճարներով մենք կկարողանանք վճարել Հայկ Մարտիրոսյանի ամսական աշխատավարձը:
Հայկ Մարտիրոսյանը կարող է կապ հաստատել կուսակցության ղեկավար մարմնի հետ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կամ այցելել կուսակցության գրասենյակ՝ Բաղրամյան 59, 3-րդ հարկ»: