Ժամանց

Աննա Հակոբյանի լավագույն լուքերը, որտեղ նա կրել է հայկական բրենդների հագուստներ

Աննա Հակոբյանի լավագույն լուքերը, որտեղ նա կրել է հայկական բրենդների հագուստներ։

Bravo.am-ը գրում է․ «Պատրաստ եմ աջակցել հայ դիզայներներին ու կրել նրանց հագուստները թե՛ տեղական, եւ թե՛ միջազգային հանդիպումների ժամանակ»՝ դեռ նախորդ տարվա սկզբին այս մասին հայտնել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը հանդիսանում է նաեւ «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Հետագա միջոցառումներին Աննա Հակոբյանը, ինչպես եւ խոստացել է, ներկայանում է հայկական արտադրության հագուստներով ու աքսեսուարներով՝ ամեն անգամ նախապատվությունը տալով որեւէ ապրանքանիշի:

Ոճաբան Արմեն Գալյանը BRAVO.am-ի հետ զրույցում փորձել է առանձնացնել նախորդ տարվա ընթացքում Աննա Հակոբյանի լավագույն լուքերը հայ դիզայներների հագուստներով:

Աննա Հակոբյան

Այս լուքի հիմքը «Urbanista» բրենդի՝ գոտկատեղից լայնացող, դարչնագույն կիսաշրջազգեստն է՝ համադրված դասական սպիտակ վերնաշապիկի եւ բեժ կոշիկների հետ:

«Christian Dior»-ի կողմից դեռ 50-ականներին հորինված «new look» սիլուետն է, որ ակտուալ է մինչեւ այսօր: Կերպարի էլեգանտությունն ընդգծվում է ամենադասական զարդերի տեսակով՝ մարգարտյա վզնոցով:

Աննա Հակոբյան

ՀՀ Անկախության տոնին ընդառաջ Աննա Հակոբյանը որոշեց ներկայանալ տարազով, եւ այդ ֆոտոպատմության համար ընտրվեց Գյումրիի «Ձիթողցոնց» թանգարանը:

Հագուստը եւ զարդերը տրամադրել էր Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը: Այստեղ համադրված են հայկական տարազի տարբեր նմուշներ, այսինքն՝ կոնկրետ որեւէ տարածաշրջանի հագուստ չէ: Սա հայ կնոջ հավաքական կերպար է:

Հագեցած կանաչի եւ մուգ կարմիրի ավանդական համադրություն, որը լրացված է հայկական արծաթյա զարդերով:

Աննա Հակոբյան

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում «Getty Images»-ի կողմից արված լուսանկարներում Աննա Հակոբյանը «Faina» ապրանքանիշի զգեստով է:

Ինչպես եւ առաջին լուսանկարում, զգեստի հիմքը այսպես կոչված «new look» սիլուետն է, այսինքն՝ զգեստը նեղանում է գոտկատեղի հատվածում եւ լայնանում է ներքեւում: Մուգ կապույտը համադրված է մուգ կարմիր բարակ գոտիով եւ նույն գույնի կոշիկներով: Լուքը պարզ է եւ միաժամանակ էլեգանտ:

Կիսվեք էջում