Մամուլ

Թանգարանից գողացել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ նկարներ

Ֆրանսիական Ռիվիերայում գտնվող Ռենուար թանգարանից գողացել են մի քանի միլիոն դոլար գնահատվող կտավներ։

Սկզբնական տեղեկությունների համաձայն՝ անհետացել էր չորս նկար, սակայն հետագայում պարզվել է, որ հանցագործները փախուստի ժամանակ դրանցից երկուսը թողել են թանգարանի այգում։

Ռենուար թանգարանը տեղակայված է Կոտ դ’Ազուրում՝ Կանյե-սյուր-Մեր քաղաքում, Նիսից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա։ Թանգարանը բացվել է 1960 թվականին այն կալվածքում, որտեղ հայտնի նկարիչն անցկացրել է իր կյանքի վերջին 11 տարիները։

Վերջին շրջանում զգալիորեն ավելացել է եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական թանգարաններում տեղի ունեցող գողությունների թիվը։ Անցյալ տարվա հոկտեմբերին հանցագործները գողություն էին կատարել նաև Լուվրից՝ ընդամենը յոթ րոպեում հափշտակելով 88 միլիոն դոլար արժողությամբ զարդեր և այլ արժեքավոր իրեր։

Կիսվեք ձեր էջում