«Մայր Աթոռում լավ խորոված են տալիս»․ Ստեփան Ասատրյանը՝ Հովհանավանքի «բլատնոյի» մասին
Ինչպես արդեն հայտնել էինք համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնց հեղինակները պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»։
Նրանց խոսքով՝ վանքի տարածքում կազմակերպվում են փարթիներ ու կերուխումներ, տեղադրվում են վրաններ, իրականացվում է առևտրային գործունեություն, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում է ռուսական «բլատնոյ» և ռաբիզ երաժշտություն։
Բնակիչների ահազանգերը լրատվականի հետ զրույցում հաստատել է նաև Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիսը՝ ներկայացնելով տարածքում ստեղծված իրավիճակը և Ստեփան Ասատրյանի գործունեության վերաբերյալ իր պնդումները։
Ստեփան Ասատրյանն իր հերթին պարզաբանում է Հովհաննավանքում տեղի ունեցող իրադարձությունների և շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ։
Տեսանյութը ստորև․


