Ադրբեջանցիները ցանց են դրել գետում, որ ձուկը հայկական կողմ չանցնի
Hraparak.am-ը գրում է․ Ադրբեջանցիները հատուկ ցանց են տեղադրել Արաքս գետի այն հատվածում, որտեղից սկսվում է Արաքսի հայկական հատվածը: Ադրբեջանցիների հակահայկականությունն ու հայատյացությունը սահման չի ճանաչում, բայց խաղաղություն կնքող պետության ու ժողովրդի պահվածք չէ սա՝ գետում տեղադրել են ցանց, որպեսզի ձկները չանցնեն Արաքսի հայկական մասն ու հայերը ձուկ չորսան։
Լուսանկարում պատկերված հատվածում երևացող դիտակետը ռուսական սահմանապահների դիտակետն է, որի անմիջապես դիմաց ադրբեջանական հենակետն է: Իսկ գետի վրա փոքր-ինչ հեռվում երեւում է վերոնշյալ ցանցը:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե Ադրբեջանում ինչ ծայրահեղ հայատյացության մթնոլորտ է, որ շարունակ մտածում են, թե էլ ինչպես մեզ վնասեն։
Լուսանկարն արված է բավական հեռվից, քանի որ այդ հատվածը չեզոք գոտի է, այսինքն, ոչ ոք մուտք չունի այնտեղ: