Մամուլ

Ռուսներն ապամոնտաժում են Արցախում տեղակայած դիտակետերը

Ռուսներն ապամոնտաժում են Արցախում տեղակայած դիտակետերը

Ռուս խաղաղապահներն ապամոնտաժել են Արցախում ժամանակավոր տեղակայած դիտակետերը Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում՝ կողմերի նախկին շփման գծի երկայնքով: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակվող փոխգործակցությունը պահպանվում է, այն ուղղված է արյունահեղության կանխմանը և քաղաքացիական բնակչության հանդեպ մարդասիրական օրենքի ապահովմանը»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ այդ հաղորդագրության, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ անցած օրվա ընթացքում չեն արձանագրվել:

Կիսվել էջում