ՄամուլՏեսանյութ

«Ադրբեջանցիները մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են». Կոռնիձորի բնակիչ

«Ադրբեջանցիները մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են». Կոռնիձորի բնակիչ

Կոռնիձորի բնակիչները պնդում են՝ գիշերը ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են, հայտնում է «Ազատություն»-ը:

«Հիմա եկել են էդ Տեղ գյուղի հատվածում, էս գիշեր են եկել, մեքենաները կանգնած, իրանց տեխնիկան գործ ա անում, ինքն էլ մեր տարածքում է: Որտեղ ուզում են, ընդեղ կանգնում են, ասում՝ մերն ա, էդ Փաշինյանի ասած՝ 29 ու 800 գոնե պաշտպանեք:

Ինքը Երևան նստած ի՞նչ ա իմանում, թող գա մեր տնից նայի, տեսնի՝ ոնց են գործ անում. կամ պաշտպանություն չունե՞ք, ազգային անվտանգություն չունե՞ք, ինչի՞ չեն ասում՝ էս ի՞նչ ա կատարվում»,- ասել է բնակիչներից մեկը:

Կիսվել