Մամուլ

Երեկ մահացած զինծառայողն այս ամռանն էր զորակոչվել. մանրամասներ

Երեկ մահացած զինծառայողն այս ամռանն էր զորակոչվել. մանրամասներ

Երեկ` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող` 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: Զինծառայողը հոսպիտալում մահացել էր:

Գևորգ Հարոյանը Գյումրիից էր: «Գյումրի» բժշկական կենտրոնից մեզ հետ զրույցում նշեցին, որ զինծառայողի հայրն աշխատում է իրենց բուժկենտրոնում: «Մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել է մեզ մոտ՝ ԲԿ-ների միավորումից հետո: Սուրեն Հարոյանը մեզ մոտ հեմոդիալիզի բաժանմունքում է աշխատում»,- ասացին բուժկենտրոնից:

Տղայի հայրը համատեղությամբ Գյումրու շտապօգնության բժիշկ է՝ 5 տարուց ավելի: Մեր տեղեկություններով՝ մահացած զինծառայողն ամառային զորակոչին էր մեկնել ծառայության, նա իրենից մեծ եղբայր ունի:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կիսվել էջում