ՄամուլՔաղաքականություն

Փաշինյանը ստորագրեց ՀՀ կառավարությունից ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչներին գործից ազատելու հրամանը

«Այս ԱԺ-ն մերժված է հայ ժողովրդի կողմից, որովհետև ժողովուրդը պետք է ունենա իրեն ներկայացնող խորհրդարան, որտեղ կլինեն իրենց ընտրյալները Դա եղել է թավշյա հեղափոխության պայմաններից մեկը և դա արձանագրվել է կառավարության ծրագրում և այս ԱԺ-ի կողմից ընդունվել քվեարկությամբ։ Այնտեղ գրված է, որ մեկ տարվա ընթացքում պետք է կայանան ընտրություններ։ Ես միշտ ասել եմ` կախված ներքաղաքական իրավիճակից դրանք կարող են տեղի ունենալ սեպտեմբերին, կարող են տեղի ունենալ մայիսին»-ասեց վաչապետ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ։

Վարչապետը հենց բողոքի ակցիայի հրապարակում ստորագրեց ՀՀ կառավարությունից ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչներին գործից ազատելու հրամանը։

Աշխատանքից ազատվեցին Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), Գյուղատնտեսության նախարարություն՝ Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ), Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ)։

Կիսվել նյութով