Սարգիսն ու Մանոն իրենց ամուսնության 10-ամյակի կապակցությամբ շքեղ հարսանիք են կազմակերպել

Tert.am-ը գրում է․ Սարգիս և Մանո Գրիգորյաններն այսօր տոնում են իրենց ամուսնության 10-ամյակը։ Նրանք մեկ անգամ չէ, որ խոսել են, թե որքան երջանիկ են իրար կողքի։ Սարգիսը խոստովանել է` այն ամենը, ինչին հասել է, Մանոյի շնորհիվ է, կինն էլ նկատել է, որ Սարգսի հետ հեշտ չէ, սակայն նրան սիրելու դեպքում կարելի է հասկանալ։

Ամուսնության 10-ամյակի առթիվ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում զույգը նորապսակների օրհնության կարգ անցավ` կրկին հաստատելով միությունը։ Թեև Սարգիսն ու Մանոն 10 տարի առաջ պսակադրվել էին եկեղեցում, նրանք կրկին անցան արարողակարգը։ Սա այն դեպքն էր, երբ երեխաները ներկա էին իրենց հորն ու մոր հարսանիքին, նստած էին առաջին շարքում և հետևում էին, թե ինչպես են ծնողները փոխանակվում ամուսնական մատանիներով, միմյանց հետագայում էլ տեր և հնազանդ լինելու երդում տալիս։ Արարողությանը ներկա էր նաև Սարգսի ավագ դուստրը` Նարեն։

«Ասում են, եթե ուզում ես երջանիկ լինել, ամուսնացիր 1 օրում։ Մեր դեպքում հենց այդպես ստացվեց։ Երեկ ընտրեցի հարսի զգեստն ու աքսեսուարները և որոշեցի անակնկալի բերել Սարգսին»,– պատմեց Մանոն։ Թեև եկեղեցի գալու միտքը դերասանինն էր, կնոջը հարսի կերպարում տեսնել չէր սպասում։ Երեկ Սարգիսը Մանոյին առաջարկել է եկեղեցի գնալ և ստանալ Տեր Հոր օրհնությունը, պարուհին իր հերթին որոշել է անակնկալի բերել ամուսնուն և հարսի զգեստ հագնել։ Սարգիսը շարունակ կրկնում էր, որ չգիտեր այդ մասին։ Կինը, ինչպես միշտ, կարողացել էր զարմացնել սիրելիին։

Դեռ ամիսներ առաջ Սարգիսն ու Մանոն մտահղացել էին մեծ հարսանիք կազմակերպել ամուսնության 10-ամյակի առթիվ, հետո հրաժարվել էին այդ մտքից և որոշել մեկնել հանգիստի։ Ամուսնության 10-ամյակից 3 օր առաջ, սակայն, դերասանը որոշել է ընտանիքի ամենամտերիմ մարդկանց հետ տոնել հոբելյանը, նեղընտանեկան միջավայրը քիչ-քիչ ընդլայնվել է` վերածվելով մեծ խնջույքի։

Ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ։