Մամուլ

Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։

Տեղում պարեկներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են մոտ 20-25 տարեկան տղայի դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Կիսվեք ձեր էջում