Բացառիկ տեսանյութ․ ինչպես է Սյունիքում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լիցքավորման կետում, 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում
Երեկ՝ օգոստոսի 30-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Սյունիքի մարզում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լիցքավորման կետի տարածքում, 23-ամյա վարորդի կողմից վարած «ԲելԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ավտովթարից, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։
Այսօր՝ օգոստոսի 31-ին, SHAMSHYAN.com-ը ներկայացնում է՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լիցքավորման կետի տարածքում 23-ամյա Ալբերտ Ա.-ն իր վարած «ԲելԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել էր։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Տեսանյութը՝ ստորև․


