Մամուլ

«White Shorja»-ի տնօրենը երկար տարիներ աշխատել է Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում

«White Shorja»-ի տնօրենը երկար տարիներ աշխատել է Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում

Պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցը հասավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քիչ առաջ աշխատակարգային քննարկում է տեղի ունեցել՝ օրակարգային հարցերի շուրջ, որոնց թվում եղել է «Իմ Քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպը։

Մի քանի օր է՝ լրատվամիջոցները ողողված են պատգամավորի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկություններով եւ լուսանկարներով։ Հուլիսի 26-ին Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքին պատգամավորի մասնակցության փաստը քննարկվում է մինչ օրս։

Խնդրահարույցը ոչ միայն դիմակ չկրելու եւ պարետատան որոշմանը դեմ զանգվածային միջոցառում կազմակերպելու փաստն է, այլեւ այն տեղեկությունները, որ տարածքը պատկանում է պատգամավորին, պարզապես փաստաթղթերով այն պատկանում է ոմն Արտյոմ Մելքումյանի, որը երկար տարիներ աշխատել է պատգամավորի ընտանիքին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում որպես վաճառող:

Մանրամասները՝ Hraparak.am-ում

Կիսվել նյութով