Մամուլ

Մենք կարող ենք լինել և կանք այս իշխանությունների համար շատ հզոր և վախենալու ընդդիմություն. Արթուր Վանեցյան

Մենք կարող ենք լինել և կանք այս իշխանությունների համար շատ հզոր և վախենալու ընդդիմություն. Արթուր Վանեցյան

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցանը:

«Շատ անհամեստ չհնչի, այո, մենք կարող ենք լինել և կանք  այս իշխանությունների համար շատ հզոր և  վախենալու ընդդիմություն, մենք ավելի ենք ուժեղանալու, ավելի ենք հզորանալու, ավելի ենք շատանալու և մեր քաղաքական քայլերով ստիպելու ենք այս  իշխանություններին նահանջել և բռնել ճիշտ ուղին:

Ընդդիմությունը կարող է ունենալ նաև իր մեղքի բաժինը, քանի որ այն մարդիկ, որոնք  իրականում շատ  դժգոհ են այս իշխանություններից, իսկ այդ մարդկանց թիվը շատ մեծ է, մեզանից ակնկալում են ավելի ակտիվ և արագ քայլեր՝ այս իշխանություններին օր առաջ քշելու հարցում, բայց սրանք քաղաքական գործընթացներ են, որոնք ունեն իրենց տրամաբանությունը»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Կիսվել էջում