Մամուլ

Ryanair ընկերությունը 2020-ի հունվարից թռիչքներ կիրականացնի Երևանից դեպի Եվրոպա․ տոմսերի միջին արժեքը կկազմի 35 եվրո

Ryanair ընկերությունը 2020-ի հունվարից թռիչքներ կիրականացնի Երևանից դեպի Եվրոպա․ տոմսերի միջին արժեքը կկազմի 35 եվրո։

Իռլանդական Ryanair ընկերությունը 2020-ի հունվարից թռիչքներ կիրականացնի Երևանից Հռոմ և Միլան, ամռանը՝ Բեռլին, իսկ Գյումրիի օդանավակայանից՝ Մեմմինգեն:

Տոմսերի միջին արժեքը կկազմի 35 եվրո:

Ավիաընկերությունը կապահովի չվերթ Գյումրիից դեպի Մյունխեն: Այս մասին այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը:

«Եթե համեմատեք մեր սակագները բարձրարժեք ավիաընկերության սակագների հետ, այս 130 հազար ուղեւորները 20 միլիոն եվրո խնայողություն կանեն»,- ասաց ընկերության կոմերցիոն ղեկավարը:

Ավիաընկերությունն ունի 500 ինքնաթիռ, չվերթներ է իրականացնում 2000-ից ավելի ուղղություններով: Ընկերությունը ծառայություններ է առաջարկում մարդկանց ժամանակակից ինքնաթիռներով: Այնպիսի ցածր գներով, որոնց հետ ուրիշներն ունակ չեն մրցել:

Կիսվել էջում