Մամուլ

Apple-ը ներկայացրել է iPhone 14 սերիայի նոր սմարթֆոնները

Apple-ը ներկայացրել է iPhone 14 սերիայի նոր սմարթֆոնները

Apple-ը շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է iPhone 14-ը և iPhone 14 Plus սմարթֆոնները։

Սմարթֆոնները կթողարկվեն երկու տարբերակով՝ հիմնական՝ 6,1 դյույմանոց էկրանով և Max՝ 6,7 դյույմ մեծացված էկրանով։ Նոր սմարթֆոնները մինի տարբերակ չունեն։

Շնորհանդեսի համաձայն՝ iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը հագեցած են A15 չիպով՝ վեց միջուկներով: Նման տարբերակը նախկինում օգտագործվել է iPhone 13 Pro-ում։

Մոդելներից յուրաքանչյուրը համալրված է երկու տեսախցիկով։ Apple-ն ասում է, որ 12 մեգապիքսել հիմնական տեսախցիկը նոր սենսորով ավելի շատ լույս է գրավում և ավելի լավ պատկերներ է ստեղծում հատկապես թույլ լույսի պայմաններում:

Տեսախցիկի առջեւում կա լայնանկյուն եւ նոր 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ՝ f/1.5 բացվածքով եւ սենսորի վրա հիմնված կայունացմամբ: Apple-ը պնդում է, որ թույլ լույսի ներքո պատկերի որակը բարելավվել է 49 տոկոսով, իսկ գիշերային ռեժիմն արդեն կաշխատի երկու անգամ ավելի արագ։

Կա նաեւ նոր՝ 12 մեգապիքսելանոց TrueDepth տեսախցիկ, որն ամբողջ շրջանագծով (full frame) ավտոմատ ֆոկուս ունի:

Apple-ը

iPhone 14-ը կթողարկվի առանց SIM քարտի բնիկի: Apple-ի նոր սմարթֆոնները կունենան միայն վիրտուալ SIM քարտեր։

Նոր հեռախոսն ունի անվտանգության ծառայություն, որը կոչվում է Emergency SOS։ Այն արբանյակի միջոցով կարող է միանալ արտակարգ իրավիճակների ծառայություններին նույնիսկ այն ժամանակ, երբ օգտատերը բջջային կամ Wi-Fi ծածկույթից դուրս է։

Նոր iPhone 14-ը կարժենա 799 դոլար, iPhone 14 plus-ը՝ 899 դոլար, iPhone 14 Pro-ն՝ 999 դոլար, իսկ iPhone 14 Pro Max-ը՝ 1099 դոլար։

Նախնական պատվերները կսկսվեն սեպտեմբերի 9-ին, իսկ փոքր տարբերակը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 16-ին: Սակայն Plus մոդելը մինչեւ հոկտեմբեր խանութներում չի հայտնվի:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում