Աշխարհ

iPhone 14-ը կունենա արբանյակային կապ

iPhone 14-ը կունենա արբանյակային կապ

TMF Associates-ի վերլուծաբան Թիմ Ֆարարը բացատրել է iPhone-ի վրա արբանյակային կապի օգտագործումը: Այս մասին հայտնում է MacRumors-ը փոխանցում է lenta.ru-ն է:

Ըստ Ֆարարի՝ iPhone 14 սերիայի սմարթֆոններն առաջին անգամ կարող են աջակցություն ստանալ արբանյակային կապից։

Այսպիսով, սեպտեմբերի 7-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ՝ ցուցադրվելու են աստղային երկնքի պատկերով և «Far Out» անվանումով։

Մասնագետը հայտնել է, որ ֆունկցիան կտրամադրի երկկողմանի տեքստային հաղորդագրություններ։ Ըստ ամենայնի, արբանյակի միջոցով տվյալների փոխանցումը կիրականացվի արտակարգ իրավիճակներում՝ սովորական բջջային կապի հասանելիության բացակայության դեպքում։

iphone 14

Վերլուծաբանը կարծում է, որ Apple-ի գործընկերը կլինի Globalstar-ը, որը փետրվարին հայտարարեց 17 նոր արբանյակների գործարկման մասին՝ «պոտենցիալ հաճախորդին» «շարունակական արբանյակային ծառայություն» ապահովելու համար: Ֆարարը կարծում է, որ այս սարքավորումը կօգտագործվի iPhone 14-ի օգտատերերին սպասարկելու համար։

Մասնագետի խոսքով՝ նոր ծառայությունը կտրամադրվի անվճար։ Նկարագրված կապի ստանդարտը կօգտագործի առկա արբանյակային սպեկտրը և չի պահանջի լրացուցիչ կարգավորող հաստատում:

Լրագրողները հիշեցրել են, որ 2019 թվականի դեկտեմբերին ինսայդեր Մարկ Գուրմանը հայտնել էր Apple-ի սմարթֆոններում արբանյակային կապի հնարավոր աջակցության մասին։

Օգոստոսի 24-ին Apple-ը հայտարարեց աշնանային շնորհանդեսի ամսաթիվը՝ այն կկայանա սեպտեմբերի 7-ին։ Միջոցառմանը պետք է ցուցադրվի նոր սերնդի iPhone 14-ը և Apple Watch խելացի ժամացույցներ։

Կիսվել էջում