ՄամուլՏեսանյութ

Կրկին իրավիճակի սրում կա. մենք ունենք կարմիր գծեր. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Կրկին իրավիճակի սրում կա. մենք ունենք կարմիր գծեր. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)ծ

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ ունեցել ենք 374 նոր դեպք 3913 հետազոտությունից: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ: Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները եւ ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր. Կարմիր գիծն  այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները սպառվեն:

Այդ ժամանակ կփորձենք այլ որոշումներ կայացնել: Հունիսին ծավալել էինք շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, դրանք կարող են ցանկացած պահի վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը»,-ասաց Փաշինյանը:

Իր հերթին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Այս պահին ունենք 1230 սովորական մահճակալ եւ 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտ 30 տոկոսը ազատ է: Մոտ 20 բուժհաստատություններից, այս պահին կորոնավիրուսով զբաղվում է միայն 5 հիվանդանոց:  Բայց եթե իրավիճակը սրվի, մենք կարող ենք ամբողջ ռեսուրսը, որը 2700-2800 սովորական մահճակալ  է եւ 300 վերակենդանացման, նորից կարող են գործի անցնել»:

Տեսանյութը ստորև

Կիսվել