Հայկ Մարությանին տուգանել են
Հայկ Մարությանին տուգանել են
Hraparak.am-ը գրում է. Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, պարզվում է, այս ընթացքում մի քանի անգամ տուգանել են՝ օրենքի խախտումով շինթույլտվություններ տրամադրելու համար։ Տուգանողը Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է, որն ի պաշտոնե վերահսկում է համայնքային ղեկավարների տված ԱՊԶ-ները, շինթույլտվությունները։
Ու այդ վերահսկողության արդյունքում տեսչական մարմինը հայտնաբերել է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս կամ այն շինթույլտվությունը խախտումով է տրամադրել, օրինակ՝ շինարարություն իրականացնողը, ասենք՝ ՇՄԱԳ փորձաքննություն անցած չի եղել կամ այս կամ այն նորմը պահպանած չի եղել, սակայն քաղաքապետը, փաստորեն, անտեսել կամ աչք է փակել դրանց վրա եւ թերի փաստաթղթերով, կարգի խախտումներով թույլ է տվել, որ շինարարություն սկսվի։
Մեր տեղեկությամբ՝ տեսչական մարմինը մոտ 5-6 անգամ արդեն տուգանել է Մարությանին, տուգանքի չափն էլ կազմում է 200 հազար դրամ։ Եվ դրանք Մարությանը պետք է իր գրպանից մուծի, քանզի այս դեպքում տուգանվողն ինքն է՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, ո՛չ քաղաքապետարանը։ Օրենքը սահմանում է, որ պատասխանատուն տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարն է, այս պարագայում՝ Երեւանի քաղաքապետը։
Մանրամասները՝ Hraparak.am-ում