Մամուլ

Ռուբեն Խաչատրյանն արձագանքել է DJ Վակցինայի մեղադրանքներին

Ռուբեն Խաչատրյանն արձագանքել է DJ Վակցինայի մեղադրանքներին

Արուսիկ Մկրտչյանը երեկ սոցցանցային իր էջում ահազանգել էր, որ երկրորդ երեխայի հայրը՝ Ռուբեն Խաչատրյանն արդեն 3 օր է՝ տղային պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերին եւ չի թողնում նրա հետ կապ հաստատել:

Դիջեյ Վակցինան խնդրել էր անդրադառնալ խնդրին, որ հնարավորինս շուտ կարողանա երեխային վերադարձնել ու պատշաճ խնամք կազմակերպել: Առավոտյան Արուսիկը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ ցավոք, նորություն չկա երեխայից:

Նա նշել է, թե 5-ամյա որդու հետ խաղալիս չի հետեւում սոցցանցերում տարածվող լուրերին.

«Գոյություն չունեցող պարսավանքին չեմ արձագանքում, հերյուրանքն անտեսելու կարողություն ձեւավորել եմ վաղուց: Եթե շրջանառվող լուրերը իրականության հետ գոնե որեւէ աղերս ունենային, հարցը տեղափոխված կլիներ իրավական հարթակ, ներկայացվող դեպքին պատշաճ արձագանք կլիներ գոնե ոստիկանության կողմից:

Եթե իրավապահ մարմինները որեւէ խնդիր չեն տեսել երեխայի՝ սեփական հոր հետ ժամանակ անցկացնելու մեջ, ուրեմն ցանկացած մեկնաբանություն, հատկապես իրողության հետ կապ չունեցող, պարսավանք է»:

Ռուբեն Խաչատրյանն անդրադարձել է նաեւ երեխայի ինքնազգացողությանը՝ հայտնելով, որ որդին լիարժեք առողջ է.«Անկախ ամեն ինչից ու իմ դեմ ուղղված արհեստածին պարսավանքներից ու զրպարտություններից՝ ես շարունակում եմ ու շարունակելու եմ իմ հայրական հոգածությունն ու խնամքը իմ զավակի նկատմամբ։ Ոչինչ ու ոչ ոք չի կարող փորձել արգելել կամ խոչընդոտել զավակիս հայեցի դաստիարակությանն ու առողջ մտքով ու հոգով քաղաքացի ձեւավորելուն»:

Կիսվել էջում