Ազատ խոսք

Վերջին թարմը նորությունները չեք իմացել, Փաշինյանը Ստյոպիկի քրոջը քցել է բառիս բուն իմաստով․ Իրինա Դանիելյան

Վերջին թարմը նորությունները չեք իմացել, Փաշինյանը Ստյոպիկի քրոջը քցել է բառիս բուն իմաստով․ Իրինա Դանիելյան

Իրինա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին թարմը նորությունները չեք իմացել, Փաշինյանը Ստյոպիկի քրոջը քցել է բառիս բուն իմաստով, խոսք էր տվել Սահմանադրական դատարանի դատավոր դարձներ, չի դարձրել, դեռ ավելին՝ դադարեցրել է լրացուցիչ վճարել փաստաբաններ Տիգրան Եգորյանին եւ Սեդա Սաֆարյանին։

Տիգրան Եգորյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ վաղվանից էլ չեն մասնակցելու Մարտի 1-ի գործով դատական նիստերին։

Բայց ավելի ճիշտ կանեն, ավելի արդար կլինի, որ սույն փաստաբանները հայտարարություն տարածեն, որ Մարտի 1-ի գործով միակ մեղավորը Նիկոլ Փաշինյան սուբյեկտն է եղել, եւ որ պատվերով քաղաքական հետապնդում է կատարվել Նախագահ Քոչարյանի նկատմամբ, մեկ է իրենց քայլերը ոչ մի ձեւ չի արդարանում իրենք էլ են հանցանք գործել եւ դրա համար պատասխանատվության են ենթարկվելու վաղ թե ուշ»։

Կիսվել էջում