Մամուլ

Հերթական սկանդալը Գորիսում. անպատժելի քաղաքապետը ծեծի է ենթարկել 30-ամյա երիտասարդի

Հերթական սկանդալը Գորիսում. անպատժելի քաղաքապետը ծեծի է ենթարկել 30-ամյա երիտասարդի

Օգոստոսի 27-ին Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու այլ անձանց հետ ծեծի է ենթարկել Գորիսի քաղաքացի Արթուր Գ.-ին։ Այս մասին ահազանգել էին Armday.am-ին: Մեր խմբագրությանը հաջողվեց կապ հաստատել տուժողի մոր՝ տիկին Կարինեի հետ։

Օգոստոսի 27-ին՝ գիշերը, ժամը 1-ին քաղաքապետ Առուշանյանը երկու այլ անձանց հետ ծեծի են ենթարկել քաղաքացի Արթուր Գ.-ին, տիկին Կարինեն պատմեց, որ գիշերը ժամը 2-ն էր սպասում էի, որ որդիս տուն պետք է գա, զանգ ստացա, որդիս էր, ասաց, որ բակում է, բայց չի կարողանում տուն գալ, բակ իջնելով տեսա՝ որդիս ծեծված և շատ վատ վիճակում էր, հազիվ կարողացել էր բակ հասնել: Իմ օգնությամբ բարձրացանք տուն:

Առաջին օգնություն ցույց տվեցի, որդիս շաքարային դիաբետ ունի և այդ պահին շատ բարձր էր շաքարը: Որդուս ծեծի էին ենթարկել քաղաքապետ Առուշ Առուշանյանը և իր երկու ընկերները։ Մեր հարցին, թե՞ ինչն է եղել ծեծի պատճառը, տուժողի մայրը նշեց, որ նույնիսկ վիճաբանություն չի եղել, պատճառը զուտ այն էր, որ որդիս ցանկացել է շրջանցել նրա մեքենան, որից հետո կանգնեցրել են որդուս մեքենան և սկսվել է ծեծկռտուքը:

Այս պահին որդիս գտնվում է «Հանրապետական» ԲԿ-ում, բժշկական զննումն անցնելուց հետո պարզվեց՝ որդիս քթի կոտրվածք ունի, աչքն ու ատամները նույնպես վնասված են,- պատմում է տուժողի մայրը: Մեր զրուղակիցը նշեց, որ հավելյալ մանրամասներ իմանալ չի հաջողվել իրեն, քանի որ որդին տուն հասնելուն պես կորցրել է գիտակիցությունը և այդքանն է հասցրել պատմել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել