Շոու-բիզնես

Կարտագաղթեն, եթե չլինի բազմամարդ համերգների ու հարսանիքների թույլտվություն

Կարտագաղթեն, եթե չլինի բազմամարդ համերգների ու հարսանիքների թույլտվություն

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված Հայաստանում իրավիճակը ծանր է: Տուժած ոլորտների շարքում իր տեղն ունի նաև մշակույթի ոլորտը:

Ոլորտի ներկայացուցիչները 5 ամիս աշխատանք չունենալու պատճառով դժվարանում են գտնել ապրելու միջոցներ, որից էլ շատ մարդկանց  մոտ բողոքներ է առաջանում:

Եվ այսպես, Starnews.am-ի հավաստի տեղեկություններով, վերջերս  մշակույթի ներկայացուցիչները վերջերս մեծ հավաք են անցկացրել հայտնիներից մեկը տանը (հասկանալի պատճառներով, չենք հրապարակում, թե ում տանն է տեղի ունեցել հավաքը): Հավաքի ընթացքում քննարկվել է բազմաթիվ հարցեր: Քննարկված հարցերից մեկն է, թե ինչպես անեն, որ իրենց ձայնը լսելի դառնա:

Մեր տեղեկություններով վերջնական որոշում է կայացվել, որ եթե այսպես շարունակվի, շուտով իրենք պաշտոնական հայտարարություն կտարածեն:  Ըստ այդմ եթե մոտակա մեկ ամսվա ընթացքում իրանց ապրուստի միջոցի հարցը չլուծվի, նրանք կհայտարարեն երկրից արտագաղթելու մասին:

Կիսվել նյութով