Բժիշկները հայտնաբերել են նոր դեղամիջոց, որը բնական կերպով կվերականգնի ատամները
Բժիշկները հայտնաբերել են նոր դեղամիջոց, որը բնական կերպով կվերականգնի ատամները:
Tideglusib-ը խթանում է ցողունային բջիջների առաջացմանը և հանդիսանում դենտինի նոր աղբյուր։ Դենտինները՝ էմալի վրա գտնվող հանքանյութեր են, որոնք փչանում են կարիեսի պատճառով։
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները կիրառել են կոլագենի սպունգներ, որոնք ներծծվում են դեղահաբերով: Նրանք այն լցրել են առնետների ատամներին։
Մոտավորապես 6 շաբաթ անց առնետների ատամնաշարերի էմալում առաջացել են նոր դենտիններ։
Լոնդոնյան ստոմատոլոգիական քոլեջի պրոֆեսորը՝ Պոլ Շարպը մեկնաբանել է փորձարկման արդյունքում առաջացած արդյունքները հետևյալ կերպ։
«Այս միջոցը համարվում է իդեալական ստոմատոլոգիական մթերք, որի շնորհիվ դուք կարող եք բուժել խոշոր խոռոչները՝ ապահովելով էմալի և դենտինի վերականգնումը»։
Գիտնականները հույս ունեն, որ այս միջոցի օգտագործումը, որն արդեն անցել է կլինիկական փորձարկման, կդառնա հասանելի արդեն շատ շուտով։