Մամուլ

Արտերկրից ժամանածներին հնարավոր է չմեկուսացնեն

Արտերկրից ժամանածներին հնարավոր է չմեկուսացնեն

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը չի բացառում, որ արտերկրից ժամանած անձանց մեկուսացնելու փոխարեն նրանց կստուգեն ռապիդ թեստով և կուղարկեն ինքնամեկուսացման:

«Ըստ հնարավորությունների իրականացնում ենք թռիչքներ: Բոլոր անձանց մեկուսացնում ենք: Շատ դեպքեր ունենում ենք հենց արտասահմանից եկածների շրջանում:

Եվ մեկուսացման ինստիտուտը դեռևս արդյունավետ է, չնայած մենք այլ գործիքներ ևս փորձում ենք զարգացնել, որպեսզի մի փոքր ավելի էֆեկտիվ անցնենք ինքնամեկուցաման ռեժիմին  և տնային պայմաններում պահենք այդ անձանց:

Եվ միգուցե ռապիդ թեստերով փորձենք որոշակի ռիսկերի նվազեցում անել: Այս փուլում առողջապահության նախարարությունը փորձարկումներ է իրականացնում, և ռապիդ թեստերը փորձարկվում են փաստացի վարակակիրների վրա, որպեսզի այդ ճշգրտությունն ինքներս հասկանանք, հասկանանք, թե որքանով ենք կարողանում այդ ռիսկը նվազեցնել:

Եվ տրամաբանությունը լինելու է այն, որ մի մասին երևի թե ռապիդ թեստեր անելով տեղափոխելու ենք ինքնամեկուսացման ռեժիմի՝ կիրառելով բոլոր այն վերահսկողական գործիքները, որոնք թույլ են տալիս էֆեկտիվորեն վերահսկել ինքնամեկուսացման ռեժիմը»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Կիսվել