ՄամուլՏեսանյութ

Օր առաջ պետք է վերադառնալ աշխատանքի. ոչ մի ձևով դուք չեք կարա վենտիլը փակեք․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)

Օր առաջ պետք է վերադառնալ աշխատանքի. ոչ մի ձևով դուք չեք կարա վենտիլը փակեք․ Արմեն Եղիազարյան

Այս մասին «Արմնյուզ» ՀԸ ՕրաԽնդիր հաղորդմանը ասել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը:

«Կորուստներն ամբողջ աշխարհում ահռելի են: Իտալիան արդեն իսկ կորցրել է իր ՀՆԱ-ի մոտ 8, Գերմանիան՝ 5 տոկոսը: Իտալիայում արդեն ընտրության խնդիր է ծագել՝ ում բուժել, ում՝ ոչ: Մարդկանց կյանքերն, այո՛, պետք է խնայել, բայց կարանտինը շարունակելու դեպքում Իտալիայում 6 անգամ կավելանան մահերը 10-ից 39 տարեկանների խմբում»:

Ըստ Եղիազարյանի՝ մինչև ամսվա վերջ կարանտինը պահելու դեպքում մենք կկորցնենք 2 միլիարդ դոլար. «Հայաստանի տնտեսությունը լրջորեն կախված է դրսից:

Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը ծանր է նստելու մեզ վրա: Մենք պիտի փորձենք հասկանալ՝ ի՞նչ արտադրություն կարող ենք կազմակերպել: Մենք չենք աշխատում, և տարբեր շղթաներով դա տարածվում է շատերի վրա:

Օրինակ՝ ոչ պարենային խանութների չաշխատելը մուլտիպլիկատիվ էֆեկտով տարածվում է բոլորիս վրա:

Մենք այսօր չենք աշխատում, փող չենք ստանում, այն պահանջում ենք պետությունից, պետական ռեսուրսն էլ սպառվում է: Հիմա փողի բաժանման արագությունն է կարևոր, ոչ թե արդարությունը, եթե որոշենք՝ ում փող տալ, ում՝ ոչ, ժամանակ կկորցնենք»:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով