Ազատ խոսք

Լավ, որքա՞ն պետք է դիմանանք այս թատրոն-իշխանությանը. Անահիտ Մութաֆյան

Լավ, որքա՞ն պետք է դիմանանք այս թատրոն-իշխանությանը. Անահիտ Մութաֆյան

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լավ, որքա՞ն պետք է դիմանանք այս թատրոն-իշխանությանը: Մեր կառավարության յուրաքանչյուր գործողություն ուղիղ համեմատական է թատերական աֆեկտիվ գործողությունների շարանի, իբր գործողություն են կատարում, բայց ոչ շոշափել է հնարավոր, ոչ զգալ. միմիայն տռսնել:

Կառավարությունը որոշեց 50%-ով վճարել փետրվար ամսին լույսի 5000 և գազի 10000 դրամ օգտագործած բաժանորդների կոմունալները: Հարց՝ քանի՞սն են նրանք, կամ կա՞ն արդյոք այդպիսիք…

Իհարկե ոչ, սա հերթական պոպուլիզմն է, հերթական աֆեկտիվ գործողությունը, հուսով եմ գոնե անապահով ընտանիքներին սնունդ բաժանելիս՝ այդ սնունդը բուտաֆորիկ չի լինի»:

Կիսվել նյութով