Քանի՞ օր է տևում կորոնավիրուսից լիակատար բուժվելը
Քանի՞ օր է տևում կորոնավիրուսից լիակատար բուժվելը
Պացիենտի մոտ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հայտնաբերման պահից մինչեւ լիակատար առողջացում տեւում է 20 օր: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:
«Այս պահին հասանելի հետազոտությունների համաձայն՝ ախտանշանների ի հայտ գալու պահից սկսած մարդու լիակատար առողջացումը կազմում է շուրջ 20 օր»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:
Մասնագետի խոսքով՝ դեռեւս վաղ է խոսել կորոնավիրուսի դեմ իմունիտետի մշակման մասին, քանի որ այս վիրուսն առայժմ անբավարար է հետազոտված:
Դրանից բացի, վերջին շրջանում տեղեկություններ են ստացվում կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու մասին, ուստի ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դուրս գրել միայն այն պացիենտներին, որոնք առողջանալուց հետո մեկ օրվա տարբերությամբ կորոնավիրուսի ստուգման երկու թեստ են հանձնել եւ բացասական արդյունքներ ստացել:
Աղբյուր՝ Med.news.am