ԱՅՈ՛ ենք ասելու երկրի լեգիտիմ իշխանության կողմից համաժողովրդական քննարկման դրված հարցին. Ազատամարտիկների Դաշինք
ԱՅՈ՛ ենք ասելու երկրի լեգիտիմ իշխանության կողմից համաժողովրդական քննարկման դրված հարցին. Ազատամարտիկների Դաշինք
Ազատամարտիկների Դաշինք տարածել է հայտարարություն, որով արտահայտել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված իր դիրքորոշումը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Մենք, որպես մեր երկրում կատարվող ցանկացած իրադարձության պատասխանատու, որպես մարդիկ, ովքեր խորապես գիտակցում են, որ երկրում կատարվող արմատական բարեփոխումները պետք է անշրջելի լինեն, որպես երկրի ու պետության համար իրենց կյանքն անմնացորդ նվիրաբերած մարտիկներ հռչակում ենք, որ.
ԱՅՈ՛ ենք ասելու երկրի լեգիտիմ իշխանության կողմից համաժողովրդական քննարկման դրված հարցին,
ԱՅՈ՛ ենք ասելու հանցագործ վարչախմբի՝ Սահմանադրական Դատարան կոչված վերջին խրամատը գրավելու ժողովրդական իշխանության վճռականությանը, և
ԱՅ՛Ո ենք ասելու վերջնականապես անցյալից ազատագրվելու և իրական ժողովրդավարության պայմաններում դեպի ապագա շարժվելու պատմական հնարավորությանը:
Մեր բոլոր մարտական ընկերներին կոչ ենք անում սատարել մեր երկրի ու ժողովրդի համար կենսական նշանակություն ունեղոց այս նախաձեռնությանը:
Ազատամարտիկների Դաշինքի վարչություն»: