Ավելի քան 200 գինեկոլոգ պատրաստվում են բաց նամակով հանդես գալ՝ ուղղված մի շարք պաշտոնատար անձանց
Ավելի քան 200 գինեկոլոգ պատրաստվում են բաց նամակով հանդես գալ՝ ուղղված մի շարք պաշտոնատար անձանց:
ArmDaily.am-ի տեղեկություններով հանրապետության ավելի քան 200 մանկաբարձ-գինեկոլոգներ պատրաստվում են բաց նամակով դիմել մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, ՀՀ ՄԻՊ-ին:
Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին, նշելով, որ Ռազմիկ Աբրահամյանի ջանքերով են կրկնակի և ավել չափով նվազել մայրական և նորածնային մահացության ցուցանիշները և բարելավվել ծնելիության ցուցանիշները:
Վստահ են, որ ներկայացվող մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ և կոչ են անելու պաշտոնատար անձանց ապահովել վարույթի օբյեկտիվությունը և անմիջամտելիությունը:
Հիշեցնենք, որ ապօրինի որդեգրումների գործով մեղադրանք է առաջադրվել հինգ հոգու, այդ թվում «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ամենածանր հոդվածներով՝ ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, ընդ որում 2 և ավելի երեխաների նկատմամբ։
Նաև առևտրային կաշառքի մեղադրանք է առաջադրվել։