Մամուլ

Ավելի քան 200 գինեկոլոգ պատրաստվում են բաց նամակով հանդես գալ՝ ուղղված մի շարք պաշտոնատար անձանց

Ավելի քան 200 գինեկոլոգ պատրաստվում են բաց նամակով հանդես գալ՝ ուղղված մի շարք պաշտոնատար անձանց:

ArmDaily.am-ի տեղեկություններով հանրապետության ավելի քան 200 մանկաբարձ-գինեկոլոգներ պատրաստվում են բաց նամակով դիմել մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, ՀՀ ՄԻՊ-ին:

Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին, նշելով, որ Ռազմիկ Աբրահամյանի ջանքերով են կրկնակի և ավել չափով նվազել մայրական և նորածնային մահացության ցուցանիշները և բարելավվել ծնելիության ցուցանիշները:

Վստահ են, որ ներկայացվող մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ և կոչ են անելու պաշտոնատար անձանց ապահովել վարույթի օբյեկտիվությունը և անմիջամտելիությունը:

Հիշեցնենք, որ ապօրինի որդեգրումների գործով մեղադրանք է առաջադրվել հինգ հոգու, այդ թվում «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ամենածանր հոդվածներով՝ ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, ընդ որում 2 և ավելի երեխաների նկատմամբ։

Նաև առևտրային կաշառքի մեղադրանք է առաջադրվել։

Աղբյուր՝ armdaily.am

Կիսվել նյութով