ԱշխարհԺամանց

Հայազգի խոհարարը դարձել է հանրահայտ իտալական խոհարարական հեռուստաշոուի վարողը

Հայազգի խոհարարը դարձել է հանրահայտ իտալական խոհարարական հեռուստաշոուի վարողը։

Իտալիայում բնակվող հայազգի շեֆ խոհարար Միշա Սուքիասը դարձել է «Camionisti in Trattoria» (Վարորդները Տրատտորիայում) հանրահայտ խոհարարական հեռուստաշոուի նոր հաղորդավարը:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, Միշա Սուքիասը հաղորդավարի դերում Nove TV-ի եթերում հեռարձակվող հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանում կփոխարինի Գաբրիել Ռուբիոյին:

Հայազգի խոհարարը ՝ Սուքիասը, հաղորդաշարի շրջանակներում պետք է ճանապարհորդի բեռնատարի երեք վարորդների հետ՝ այցելելով քաղաքից քաղաք և հաճախելով տեղի տրատտորիաները (իտալական ռեստորանի տեսակ, որը տարբերվում է դասականից՝ ուտեստների փոքրաթիվ տեսականիով և «տնական» խոհանոցով):

Նա պետք է ոչ թանկարժեք և ավանդական ուտեստներ համտեսի, այնուհետև գնահատի և ընտրի հաղթողին:

Միշա Սուքիասը ծնվել է 1980 թվականին: Նրա հայրը հայ է, մայրն՝ իտալուհի։

Աղբյուր՝ showbiz.am

Կիսվել նյութով