Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն ներկայացվեց
Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն ներկայացվեց։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու թույլտվություն տալ:
Դատարանը տեղեկացրեց, որ Գրիգորյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է:
Գրիգորյանի պաշտպանն ասաց, որ նրա մոտ առկա հիվանդությունները բարդանում են, և Գրիգորյանի հարազատները ցանկանում են իրենց միջոցներով նրան բուժման ուղարկել.
«Խնդրում ենք հաշվի առնել անձի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը»: