Մամուլ

Դատարանը կալանքից ազատ արձակեց Մանվել Գրիգորյանին

Դատարանը կալանքից ազատ արձակեց Մանվել Գրիգորյանին

Երևան ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց փոխել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը։

Միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է, և նրա կալանքը համատեղելի չէ առողջական վիճակի հետ։

Դատախազությունը միջնորդեց՝ հաշվի առնելով «Նաիրի» ԲԿ–ից ստացված՝  Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ գրությունը, նրա խափանման միջոց կալանքը փոխել։

Կիսվել նյութով