Գետամեջում սատկած է հայտնաբերվել «Իշխան» տեսակի 4 հազարից ավելի ձուկ
Գետամեջում սատկած է հայտնաբերվել «Իշխան» տեսակի 4 հազարից ավելի ձուկ
Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձուկ է սատկել:
Ընդ որում, սատկել են ոչ միայն ավազաններում գտնվող ձկներն, այլ նաև գետում եղած ձկները։
Բնակիչները պատմել են, որ այսօր, ժամը 16:00-ի սահմաններում եկել են ձկներին կերակրելու եւ բավական հեռվից, դեռ ավազաններին չհասած տհաճ հոտ են զգացել:
Մոտեցել, եւ հայտնաբերել են սատկած ձկներին:
«Մենք վստահ ենք, որ մեր անփութությունն այստեղ չկա, պարզապես պատասխանատուները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն՝ ջրից վերցնեն նմուշներ և մի քանի սատկած ձուկ էլ տանեն ու կատարեն փորձաքննություն, ինչից հետո, վստահ ենք՝ եթե ցանկություն ունենան, ժամերի ընթացքում կբացահայտեն, թե որտեղից էր այդ նեխած, փրփրոտ սև ջուրը լցվում գետը»,-ասել են նրանք։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում