Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի
Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Եղվարդի ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի, եթե մնացած բոլոր պայմանները ապահովվեն, մեր աչքով, մեր մասնագետների այցի ժամանակ կտեսնենք, որ պայմանները բավարարված են՝ բժշկական կադրեր, շենք-շինությունններ, սարքավորումներ, ապա թիվը 136 լինելու պարագայում նրանց ևս մեկ տարվա անցումային տարի կտանք»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը:
Նրա խոսքով` կանոնակարգվելու են հետծննդյան վարման ծառայությունները, որպեսզի այսուհետ կանխվեն նորածինների՝ վերջերս լայն արձագանք գտած ապօրինի որդեգրման և վաճառքի դեպքերը: