Մամուլ

Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի, ավելին՝ պետք է վերազինվի. Ռոմանոս Պետրոսյան

Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի, ավելին՝ պետք է վերազինվի. Ռոմանոս Պետրոսյան

Այս մասին «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպմանը ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այն մտահոգությունները, որոնք հնչում են՝ կապված ծննդատան փակման հետ, ես 10 օր առաջ ներկայացրել եմ ՀՀ առողջապահության նախարարությունում և նախարարի հետ քննարկել ենք այս հարցը, ներկայացրել եմ փաստերը, թե ինչու այստեղ ծննդատունը չպետք է փակվի:

Արսեն Թորոսյանն ասել է, որ կվերանայի իր որոշումը և 2-3 օրվա ընթացքում կհրապարակի այն:

Եղվարդի «Նաիրի» բուժկենտրոնը տարբերվում է այս ցանկում գտնվող մյուս բուժհաստատություններից նրանով, որ վերջին տարիներին նկատվել է ֆինանսական հոսքերի դրական միտում: Աճել է նաև ծնունդների թիվը՝ նախորդ տարվա 119-ից հասնելով 136-ի:

2017 – 2019 թվականների ֆինանսական հոսքերի առումով շուրջ 70 տոկոսի աճ ենք ունեցել: Օրինակ՝ 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ վճարովի ծառայությունների մուտքերն այս կենտրոնում ավելացել է 13.5 մլն դրամով:

Շատ կարևոր է բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմը, սպասարկող անձնակազմի պատրաստվածությունը, որի առումով պետք է նշել՝ աշխատելու տեղ շատ ունենք»:

Կիսվել նյութով