Մամուլ

Մսավաճառների ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ․ Նիկոլ Փաշինյան

Մսավաճառների ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված:

Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տպավորիչ քանակի տակ:

Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց մսավաճառները բողոքի ակցիա էին կազմակերպել։

Կիսվել նյութով