«Թող մարդիկ ապրեն սիրելով, միասնական և առանց չարության ու ատելության»․ Հենրիխ Մխիթարյան
Թող մարդիկ ապրեն սիրելով, միասնական և առանց չարության ու ատելության․․․ Հենրիխ Մխիթարյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով իր հայրենակիցներին Նոր տարին։
«Իմ սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության:
Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ: Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ»: