Մամուլ

Ոստիկանները ողջ քաղաքով մեկ հետապնդել են հետախուզման մեջ գտնվող Թաթոսիկին․ ֆոտո

Ոստիկանները ողջ քաղաքով մեկ հետապնդել են հետախուզման մեջ գտնվող Թաթոսիկին

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Ավոյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Մկան տարուն ընդառաջ՝ Ռեմբոյի տղան կընկնի մկան թակարդը» անվանումը:

Ոստիկանության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նախկինում բնակարանային գողություններով դատված, այժմ հետախուզման մեջ գտնվող, 26-ամյա Թադևոս Ավետիսյանը , ով ավելի շատ հայտնի է «Ռեմբոյի տղա Թաթոսիկ» մականվամբ, Երևանում շրջում է Mercedes S 550 մակնիշի 35 VA 573 համարանիշի ավտոմեքենայով և գտնվում է Ավան վարչական շրջանում:

Վաղ առավոտից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների մի քանի խմբեր դարանակալում են իրականացրել և հետապնդել Թաթոսիկին, սակայն նա, իրեն դնելով Ռեմբոյի տղու տեղը, չի ենթարկվել ոստիկանների օրինական «կանգ առ» ազդանշանին ու դիմել է փախուստի:

Ոստիկանների կողմից հետապնդումը շարունակվել է մինչև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոց, որտեղ Թաթոսիկը Mercedes-ով նախ հարվածել ու մոտ 25 մետր՝ ժողովրդի լեզվով ասած, բրդելով առաջ է տարել ոստիկանության ծառայողի ավտոմեքենան, ապա բախվել ոստիկանական մեկ այլ ավտոմեքենայի:

Դեպքի վայրում հավածքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մեզ թվաց՝ Նոր տարվա կինո են նկարում, Mercedes-ը մի հատ ավտո բռթելով առաջ բերեց, հետո խփեց սովետական 06-ին:

Մինչ շողուլի կգայինք, արդեն տեսանք քաղաքացիական հագուստներով մի քանի անձինք Mercedes-ի միջից վարորդին պառկացրին ասֆալտին ու արդեն ուրիշ ավտոմեքենա եկավ ու դրան տարան:

Ոստիկանները ողջ քաղաքով
Ոստիկանները ողջ քաղաքով

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում