Մամուլ

«Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան»․ Արմեն Սարգսյանը՝ թոռնիկների հետ

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և իրենց թոռնիկների ամանորյա լուսանկարներն են հրապարակվել՝ հետևյալ գրառումով․ «Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան,

Հայրենիքի ապագան: Թող 2020 թվականը լինի նոր  ձեռքբերումների և հաղթանակների տարի:

Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին»:

Կիսվել նյութով