Չեռնոբիլում աղետից հետո առաջին անգամ տոնածառ են զարդարել
Չեռնոբիլում աղետից հետո առաջին անգամ տոնածառ են զարդարել։ Ուկրաինական Պրիպյատ քաղաքում, առաջին անգամ Չեռնոբիլյան ատոմակայանի աղետից հետո, տոնածառ են զարդարել։
Տոնածառը տեղադրվել է քաղաքի կենտրոնական շենքերից մեկի՝ «Էներգետիկ» մշակույթի տան դիմաց։ Եղեւնու զարդարմանը մասնակցել են քաղաքի նախկին բնակիչները։
Խաղալիքների հետ մեկտեղ, որպես խաղալիքներ են ծառայել եւ ամանորյա գեղեցկուհու համար զարդ հանդիսացել նաեւ քաղաքի նախկին բնակիչների՝ մանկության լուսանկարները։
Նշենք, որ Պրիպյատը գտնվում է Չեռնոբիլի ԱԷԿ-ից երեք կմ․ հեռավորության վրա։ Մինչեւ աղետն այստեղ ապրել է 47,5 հազար մարդ։ Այժմ, բարձր ռադիացիայի պատճառով, մշտական բնակչություն չունի։
Աղբյուր՝ hraparak.am