Մշակույթ

Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում․․․ Խորեն Աբրահամյան

Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում․․․ Խորեն Աբրահամյան

Խորեն Աբրահամյան՝ հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ։

Սերունդների մեջ նա տպավորվել է ոչ միայն դերասան, արտիստ, այլև՝  բնիկ երևանցի, բռնկուն, բայց բարի հայ տղամարդ, ինչպես շատերն են նրան բնութագրում՝ իսկական տղամարդ:

Bavnews.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել հայ մեծերի լավագույն խոսքերը, որոնք դարձել են ամենօրյա թևավոր խոսքեր։

1. Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի։

2. Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…:

3. Ես կես դարից ավել նույն գործով եմ զբաղվում, դժվար է, ծանր է, հատկապես ինքս ինձ հետ կռիվ տալուց հոգնել եմ, բայց ես ուրիշ որևէ բանով զբաղվել չեմ կարող , ուրիշ որևէ բան չգիտեմ: Ինքս ինձնից հո չեմ կարող փախչել: Ես դերասան եմ:

4. Ուժեղը նա է, ով չի վախենում մենակ մնալուց։

5. Պետք է լինել ազնիվ ամեն ինչում, հատկապես՝  արվեստում, այլապես լավ մարդ լինել չես կարող:

6. Խնդիրներին ազգովի նայեք, որ բոլորիս առաջ են, ոչ մեկս թող չմտածի սա իմ գործը չէ, ես գնամ տուն և այլն: Խնդիրներ կան որ ազգին է վերաբերում, ոչ մեկը չպիտի իրեն հեռու պահի այդ խնդիրներից:

7. Ինչքան շրջազգեստները կարճանում են, էդքան պատերազմի վտանգը մոտենում է: Ինչքան մերկ են կանայք, էդքան անհետաքրքիր են:

8. Այո-ն ասելով` մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ Այո-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների:

9. Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս, չխնայես կյանքդ:

10. Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտը էսօր շատ է:

Կիսվել նյութով