Քոչարյանն ազատ չարձակվեց. Վերաքննիչը մերժեց բողոքը
Քոչարյանն ազատ չարձակվեց. Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 20–ին, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող՝ պաշտպանների միջնորդությունը։
Դատարանն այսօր՝ խորհրդակացական սենյակից վերադառնալով, հայտարարեց, որ անփոփոխ է թողնում նոյեմբերի 7–ի որոշումը։
Նշենք, որ նոյեմբերի 7-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։