Մամուլ

«Չկա գեթ մեկը, որ համաձայնություն չի տվել». Լևոն Քոչարյանը՝ արվեստի և մշակույթի գործիչների մասին

«Չկա գեթ մեկը, որ համաձայնություն չի տվել»։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատական նիստից հետո, անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի գործիչների կողմից իրականացված ստորագրահավաքին,  որով  գործիչներ կոչ են անում Ռոբերտ Քոչարյանին ազատել կալանքից:

«Չկա գեթ մեկը նշված ցուցակի մեջ, ով համաձայնություն չի տվել: Ես ինձ ուղղակի թույլ չեմ տա համապատասխան ապացույցներ ցույց տալ և այդ մարդկանց ավելի անհարմար վիճակի մեջ դնել:

Ես նորից շնորհակալ եմ բոլորին, ովքեր միացել են: Իսկ ինչ վերաբերում է կնոջս գործոնին այդ ստորագրահավաքին, կոլեգաներ են բնականաբար եղած կլինի»,- նշել է Լևոն Քոչարյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել նյութով